Նոր Ազգային Ալիք
@herminemkrtchyan5888
https://www.youtube.com/@herminemkrtchyan5888
Ես Հերմինե Մկրտչյանն եմ՝ լրագրող և մեդիա արտադրող։ Իմ նպատակն է ստեղծել բովանդակություն, որը ստիպում է մտածել, վերլուծել և բացահայտել իրականությունը։
Սա իմ հեղինակային հարթակն է՝ ստեղծված նրանց համար, ովքեր փնտրում են խորքային, անկախ ու որակյալ մեդիա։ Իմ գործունեության առանցքում ազգային ինքնության, հոգևոր ու մշակութային արժեքների պահպանումն ու արժանապատիվ ներկայացումն է։
Այս ալիքում ձեզ սպասում են.
• Հեղինակային վավերագրական ֆիլմեր և ռեպորտաժներ՝ մեր մշակութային ժառանգության, հայրենիքի ու բացառիկ մարդկանց պատմությունների մասին,
• Ուղիղ եթերներ և անկաշկանդ զրույցներ՝ հանրային ու հասարակական կարևորագույն իրադարձությունների կիզակետից,
• Սուր վերլուծություններ՝ առանց ձևականությունների և ավելորդ տեղեկատվական աղմուկի։
Միացե՛ք ալիքին, եղե՛ք իրադարձությունների կենտրոնում և եկեք միասին արժևորենք ու վավերագրենք մեր ժամանակը։